Symantec by Broadcom

Symantec by Broadcom-ի լուծումները

Symantec-ը՝ Broadcom-ի ստորաբաժանումը, առաջարկում է լուծումներ երկու հիմնական ուղղություններով՝ կիբերանվտանգություն և ինֆրաստրուկտուրա։ Կիբերանվտանգության լուծումները պաշտպանում են տվյալները, էլեկտրոնային փոստը, աշխատանքային կայանները և հաշիվները՝ նվազեցնելով կիբերհարձակումների ու տվյալների արտահոսքի ռիսկերը։ Ինֆրաստրուկտուրայի լուծումներն օգնում են վերահսկել ցանցերի և հավելվածների աշխատանքը, ավտոմատացնել IT գործընթացները և կառավարել նախագծերը։ Արդյունքում բիզնեսի հիմնական կարիքները ամբողջովին ապահովվում են՝ տեղեկատվության պաշտպանություն, ծառայությունների անխափան աշխատանք, ռեսուրսների արդյունավետ օգտագործում։

Կիբերանվտանգության հիմնական լուծումները ներառում են․

Symantec Endpoint Security Complete (AV/EPP/EDR) — համապարփակ պաշտպանություն աշխատանքային կայանների և սերվերների համար ժամանակակից կիբերսպառնալիքներից։ Միավորում է հակավիրուսային և ընդլայնված վերջնակետային պաշտպանություն, ինչպես նաև ապահովում է սպառնալիքների հայտնաբերում ամբողջ ենթակառուցվածքում՝ միավորված հարթակի շրջանակում։

Symantec Data Loss Prevention Core (DLP) — կանխում է գաղտնի տվյալների արտահոսքը բոլոր ալիքներով՝ էլ. փոստ, ինտերնետ, USB սարքեր, ցանցային պահոցներ։ Հայտնաբերում է զգայուն տվյալներ փաստաթղթերում և նկարներում, վերլուծում է օգտատերերի վարքագիծը։

Symantec PAM — պաշտպանում է ադմինիստրատորների և արտոնյալ օգտատերերի հաշիվները՝ կիբերհարձակումների հիմնական թիրախները։ Կենտրոնացված կերպով պահպանում է գաղտնաբառերը, վերահսկում է մուտքը կարևոր համակարգեր, գրանցում է ադմինիստրատորների բոլոր գործողությունները։

Symantec Encryption — պաշտպանում է տեղեկատվությունը կոշտ սկավառակների վրա, ֆայլերում, տվյալների բազաներում և ցանցի միջոցով տեղափոխման ընթացքում։

Symantec Web Protection Suite (SWG/Proxy) — ապահովում է աշխատակիցների անվտանգ մուտքը ինտերնետ՝ տեղային և ամպային պրոքսի սերվերների միջոցով։ Արգելափակում է վնասաբեր կայքերը, վերահսկում է հավելվածների օգտագործումը, վերծանում է SSL տրաֆիկը՝ խորքային ստուգման համար։

Symantec Messaging Gateway — պաշտպանում է կորպորատիվ էլ. փոստը սպամից, վիրուսներից և տվյալների արտահոսքից։

Symantec VIP — երկփուլային վավերացում, որը պաշտպանում է գաղտնաբառերը կոտրելուց։ Ունի աջակցություն շարժական հավելվածների համար՝ push ծանուցումներով, ինչպես նաև ապարատային թոքենների և սմարթ քարտերի համար։

Ինֆրաստրուկտուրայի հիմնական լուծումները բաղկացած են․

Broadcom AppNeta (Network/Application Monitoring) — ցանցային ալիքների և հավելվածների աշխատանքի որակի մոնիթորինգ հիբրիդային ցանցերում։ Ապահովում է տրաֆիկի պասիվ վերլուծություն և ցանցի ու ծրագրերի ակտիվ վերահսկողություն։

DX Operational Intelligence (OI) — «Զոնտիկային» մոնիթորինգի համակարգ, որը միավորում է տվյալները տարբեր աղբյուրներից (ցանցեր, ենթակառուցվածք, հավելվածներ, լոգեր)։ Կազմում է ռեսուրս-սերվիսային մոդելներ և ML/AI-ի միջոցով կանխատեսում է խափանումները և դրանց ազդեցությունը բիզնեսի վրա։

Broadcom Automic Automation (Process and Workflow Automation) — IT գործընթացների ավտոմատացման և օրկեստրացիայի համար հարթակ։ Հնարավորություն է տալիս ինտեգրվել SAP, Oracle, տվյալների բազաներ, Hadoop և այլ համակարգերի հետ։

Clarity Project & Portfolio Management — օգնում է ընկերություններին պլանավորել և վերահսկել նախաձեռնությունները, կառուցել առաջնահերթություններ, օպտիմալ բաշխել ռեսուրսները և հասնել նպատակներին ժամանակին ու բյուջեի շրջանակում։

Symantec-ի լուծումների ամբողջ փաթեթը մեկ բրոշյուրում (RU) — ներբեռնել այստեղ։

Հարցերի դեպքում գրեք մեզ՝ info@monttech.am։

Պրոդուկտները կատալոգում

Առցանց պատվերներ տեղադրելու համար անցեք կատալոգին

Անցնել Կատալոգին