1C-Bitrix
«1C-Bitrix»-ը ռուսական տեխնոլոգիական ընկերություն է, որը մատակարարում է մասնագիտական համակարգեր վեբ-նախագծերի կառավարման համար (կորպորատիվ կայքեր և առցանց խանութներ), ինչպես նաև բիզնեսի կառավարման թվային հարթակ՝ Bitrix24։
Bitrix24-ը համապարփակ ամպային և սերվերային հարթակ է ընկերության աշխատանքի կազմակերպման համար, որը միավորում է CRM-ը, հաղորդակցման գործիքները, առաջադրանքների և նախագծերի կառավարումը, կոնտակտ–կենտրոնը, HR գործընթացները և վերլուծությունը։ Լուծումը թույլ է տալիս ընկերություններին օպտիմալացնել ներքին գործընթացները, բարձրացնել աշխատանքի թափանցիկությունը և ապահովել հարմար փոխգործակցություն աշխատակիցների և հաճախորդների միջև:
Bitrix24-ի հիմնական հնարավորությունները՝
CRM և վաճառքներ
- Հաճախորդների հետ աշխատանքի ամբողջական ցիկլ
- Գործարքների, լիդերի և վաճառքների կառավարում
- Բիզնես գործընթացների ավտոմատացում
- Վերլուծության և կանխատեսման գործիքներ
Հաղորդակցում և համագործակցություն
- Կորպորատիվ չաթ և տեսազանգեր
- Թիմերի համար խմբեր և աշխատանքային տարածքներ
- Փաստաթղթերի պահեստ և համատեղ աշխատանք
Առաջադրանքներ և նախագծեր
- Առաջադրանքների սահմանում, պլանավորում և վերահսկում
- Կանբան վահանակներ, Գանտի դիագրամներ
- Ցանկացած մասշտաբի նախագծերի կառավարում
Կոնտակտ-կենտրոն
- Հեռախոսային կապի, մեսենջերների և սոցիալական ցանցերի ինտեգրացիա
- Հաճախորդների աջակցություն մեկ պատուհանից
- Սկրիպտներ և հաղորդակցությունների ավտոմատացում
HR գործիքներ
- Աշխատաժամանակի կառավարում
- Ընկերության ներքին պորտալ
- Օնբորդինգ և կադրային գործընթացների ավտոմատացում
Bitrix24-ի առավելությունները բիզնեսի համար՝
- Միասնական էկոհամակարգ բոլոր ստորաբաժանումների համար
- Արագ ներդրում և մասշտաբավորում
- Ճկուն կարգավորումներ՝ ընկերության առանձնահատկություններին համապատասխան
- Արտաքին ծառայությունների հետ ինտեգրացիաներ
- Տեղակայման հնարավորություն՝ ամպում կամ սեփական սերվերի վրա
MONT TECH-ը «1C-Bitrix» լուծումների պաշտոնական դիստրիբյուտորն է Հայաստանում։
Bitrix24-ի ռեսուրսների հղումներ
Ունե՞ք հարցեր, սիրով կպատասխանենք
- Bitrix24-ի լուծումներին առնչվող հարցերի դեպքում ՝ info@monttech.am