Adobe Cyber Week

Նոր
25.11.2026 - 06.12.2026
Տպել պայմանները
Պտտեք ներքև
Adobe

Միայն մինչև դեկտեմբերի 6-ը Adobe-ն առաջարկում է մինչև 55% զեղչ այն հաճախորդներին, որոնք առաջին անգամ են բաժանորդագրվում Adobe Creative Cloud Pro for teams-ին։

Պայմաններ՝

  • Ակցիայից կարող են օգտվել միայն նոր բաժանորդները՝ Adobe Creative Cloud Pro for teams-ի համար, որոնք նախկինում բաժանորդագրություն չեն ունեցել ո՛չ այս արտադրանքի, ո՛չ էլ դրա նախորդ տարբերակի՝ Adobe Creative Cloud for teams All Apps-ի համար։
  • Եթե հաճախորդը նախկինում ունեցել է կամ ներկայում ունի Adobe Creative Cloud for teams Single App բաժանորդագրություն, նա նույնպես կարող է օգտվել առաջարկից։
  • Հնարավոր է պատվեր տեղադրել գործող VIP հաշվի շրջանակում։ Գինը կհաշվարկվի՝ հաշվի առնելով զեղչը, սակայն բաժանորդագրության գործողության ժամկետը կլինի 12 ամսից պակաս։
  • Հաճախորդը կարող է օգտվել զեղչից միայն մեկ անգամ՝ Adobe Creative Cloud Pro for teams-ի առաջին գնման ժամանակ։ Կրկնակի օգտվել զեղչից հնարավոր չէ։
  • Զեղչը չի տրամադրվում բաժանորդագրության երկարաձգման դեպքում։
  • Ձեր դեպքում կիրառվող զեղչի հստակ չափը անհրաժեշտ է ճշտել գործընկերոջից։

Գործընկերներին՝ Զեղչերը կկիրառվեն մեր MCD համակարգում պատվերը տեղադրելիս։ Պրոմո կոդեր նշելու անհրաժեշտություն չկա։

Հարցերի դեպքում կարող եք դիմել հետևյալ էլ. հասցեով՝ adobe_cis@monttech.ae:

Տպել պայմանները