Broadcom-ը թարմացնում է VMware-ի լուծումների պորտֆելը՝ մասնավոր AI ամպային ենթակառուցվածքների պաշտպանության և զարգացման նպատակով
2026 թ.-ի նոյեմբերի 4-ին Broadcom-ը հայտարարեց VMware-ի լուծումների պորտֆելի մի շարք թարմացումների մասին՝ ներկայացնելով նոր հնարավորություններ մասնավոր AI ենթակառուցվածքների, կիբեռանվտանգության, կարգավորող պահանջներին համապատասխանության և տվյալների պաշտպանության ոլորտներում՝ VMware Cloud Foundation (VCF) հարթակի շրջանակում, ինչպես նաև ընդլայնելով Advanced Services լուծումների պորտֆելը։
Մասնավոր AI ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ներկայացվել են մի շարք նոր հնարավորություններ։ AI Infrastructure Quickstart-ը նախատեսված է մասնավոր AI միջավայրերի սկզբնական տեղակայման գործընթացի ավտոմատացման համար։ VCF 9.1.1-ում ներկայացված Multi-tenant Model Sharing-ը հնարավորություն է տալիս կազմակերպության տարբեր ստորաբաժանումներին անվտանգ կերպով համատեղ օգտագործել կենտրոնացված տեղակայված AI մոդելների ենթակառուցվածքը՝ միաժամանակ նվազեցնելով GPU ռեսուրսների պահանջը և շահագործման ծախսերը։ Բացի այդ, VCF-ի հաջորդ թողարկման շրջանակում նախատեսվում է AI նախագծերի, ամպային բնիկ հավելվածների և պահուստավորման աշխատանքային բեռնվածությունների համար S3-ի հետ համատեղելի օբյեկտային պահեստավորման ներկառուցված լուծման ներդրում։
Անվտանգության, համապատասխանության և ենթակառուցվածքի կայունության ամրապնդման ուղղությամբ VCF-ը համալրվում է նոր ներկառուցված հնարավորություններով։ Դրանք ներառում են ենթակառուցվածքի կոնֆիգուրացիաների և համապատասխանության ավտոմատացված կառավարում, Confidential Computing տեխնոլոգիան՝ մշակման ընթացքում գտնվող տվյալների ապարատային պաշտպանության համար, քաղաքականությունների վրա հիմնված ցանցային կապերի կառավարում, ինչպես նաև VCF և VMware vSphere Foundation (VVF) միջավայրերում լայնածավալ աղետից վերականգնման հնարավորություններ։ Այս գործառույթներից մի քանիսի ներդրումը նախատեսվում է VCF-ի հաջորդ թողարկմամբ, որը ներկայումս ակնկալվում է 2027 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում։
Broadcom-ը նաև ընդլայնում է VCF Advanced Services պորտֆելը՝ ներառելով երեք լուծում.
- VMware HyperArmor — ապահովում է հիպերվիզորի կանխարգելիչ պաշտպանությունը իրական ժամանակում՝ AI-ի միջոցով ուժեղացված կիբեռսպառնալիքներից, ներառելով վիրտուալ միջավայրում խոցելիությունների շտկման, անվտանգության վերահսկման և բազմագործոն նույնականացման մեխանիզմներ։
- VMware Live Recovery — ընդլայնում է կիբեռվերականգնման հնարավորությունները՝ ապահովելով պաշտպանված, մեկուսացված միջավայր, կարևորագույն աշխատանքային բեռնվածությունների արագ վերականգնում և վերականգնման գործընթացների կենտրոնացված կառավարում։
- VMware Compliance and Configuration Management — ապահովում է համապատասխանության պահանջների շարունակական վերահսկում և վիրտուալ մեքենաների ու կոնտեյներների կոնֆիգուրացիոն անհամապատասխանությունների ավտոմատացված շտկում՝ աջակցելով CIS, DISA և անվտանգության անհատական չափանիշներին։
Մեկ այլ կարևոր նորություն է VMware vSphere Express լուծումը, որը նախատեսված է փոքր IT ենթակառուցվածքների համար՝ առաջարկելով տնտեսապես արդյունավետ վիրտուալացման հնարավորություններ մինչև 128 միջուկի ընդհանուր ծավալով։ Լուծումն արդեն հասանելի է և ներառում է վիրտուալացման հիմնական գործառույթները՝ vMotion, High Availability, Distributed Switch, vCenter Quick Patch, ինչպես նաև Zero Trust անվտանգության մեխանիզմներ՝ TPM 2.0 և vTPM 2.0 աջակցությամբ։
Այս թարմացումներով Broadcom-ը շարունակում է զարգացնել VMware-ը որպես կորպորատիվ AI ենթակառուցվածքների կառուցման անվտանգ, ծախսարդյունավետ և վերահսկելի հարթակ՝ միաժամանակ ընդլայնելով վիրտուալացված միջավայրերի պաշտպանության, համապատասխանության ապահովման և վերականգնման հնարավորությունները։
Ծանոթացեք VMware-ի նոր հնարավորություններին և թարմացումներին: