Kaspersky Password Manager for Business-ի մեկնարկը
«Կասպերսկու Լաբորատորիա» ընկերությունը ներկայացնում է Kaspersky Password Manager (KPM) for Business՝ աշխատակիցների գաղտնաբառերի անվտանգ կառավարման լուծումը։ Այն օգնում է նվազեցնել հաշվառման տվյալների արտահոսքի ռիսկերը, բարձրացնել հասանելիությունների նկատմամբ վերահսկողության մակարդակը և ապահովել օգտատերերի հարմարավետ աշխատանքը կորպորատիվ ծառայությունների հետ։ Լուծումը նախատեսված է ինչպես միջին, այնպես էլ խոշոր բիզնեսների համար՝ անկախ ոլորտից:
Գաղտնաբառերը պաշտպանության հիմնական միջոցներից են, սակայն մարդկային գործոնը կարող է ազդել անվտանգության մակարդակի վրա․ օգտատերերը միշտ չէ, որ ստեղծում են բավականաչափ բարդ և եզակի համադրություններ։ Kaspersky Digital Footprint Intelligence ծառայության 2026 թվականի տվյալների համաձայն՝ օգտատերերի 37%-ի մոտ առնվազն մեկ գաղտնաբառ նախկինում օգտագործված տարբերակի կրկնությունն է, որում պարզապես մեծատառերը փոխարինվել են փոքրատառերով կամ հակառակը։ Եվս 13%-ը գոյություն ունեցող գաղտնաբառին ավելացրել է տարին, իսկ 17%-ը՝ մեկ հատուկ նիշ։ Բացի այդ, գաղտնաբառերը միշտ չէ, որ բազմազան են։ Օրինակ՝ օգտատերերի 39%-ի մոտ առնվազն մեկ գաղտնաբառ բաղկացած է միայն թվերից, իսկ 31%-ի մոտ՝ միայն անգլերեն այբուբենի տառերից։ Միևնույն ժամանակ, «Կասպերսկու Լաբորատորիա» ընկերության Կիբեռանվտանգության ծառայությունների կենտրոնի փորձագետների «Կիբեռսպառնալիքների լանդշաֆտի անատոմիան» գլոբալ զեկույցի համաձայն՝ 2025 թվականին կազմակերպությունների դեմ իրականացված հարձակումների մեկ քառորդը սկսվել է հենց հաշվառման տվյալների կոմպրոմետացումից։
Ավտոմատացված գործիքներն օգնում են կազմակերպություններին նվազեցնել այդ ռիսկերը։ Նոր Kaspersky Password Manager for Business լուծումը հնարավորություն է տալիս կենտրոնացված կերպով կառավարել գաղտնաբառերի ողջ կենսացիկլը։ Դրա միջոցով հնարավոր է ստեղծել բարդ գաղտնաբառեր․ աշխատակիցներն այլևս ստիպված չեն լինի յուրաքանչյուր ծառայության համար ինքնուրույն նոր համադրություններ մտածել, այդ թվում՝ դրանց թարմացման անհրաժեշտության դեպքում։ Միևնույն ժամանակ, օգտատերերին անհրաժեշտ չէ հիշել մեծ թվով գաղտնաբառեր․ ծրագիր մուտք գործելու համար բավական է հիշել միայն մեկ գլխավոր գաղտնաբառ։
Արդեն օգտագործվող գաղտնաբառերը հնարավոր է ստուգել դրանց հուսալիության և արտահոսքերում հայտնվելու առկայության տեսանկյունից՝ անհրաժեշտության դեպքում դրանք արագ փոխելու համար։ Բացի բարդ գաղտնաբառերի ստեղծումից, KPM-ը հնարավորություն է տալիս գաղտնագրված ձևաչափով անվտանգ պահպանել գաղտնաբառերը, երկգործոն նույնականացման կոդերը (TOTP), մուտքի բանալիները, ինչպես նաև, օրինակ, կորպորատիվ փաստաթղթեր և բանկային քարտերի տվյալներ։ Սա օգնում է նվազեցնել գաղտնի տեղեկատվության արտահոսքի ռիսկը։
Կազմակերպությունների համար Kaspersky Password Manager for Business-ը հնարավորություն է տալիս վերահսկել գաղտնաբառերի քաղաքականության պահանջների պահպանումը, ինչպես նաև սահմանազատել աշխատակիցների հասանելիության իրավունքները՝ նրանց դերերին համապատասխան։ Օրինակ՝ հնարավոր է արգելել հասանելիությունը որոշակի գործողությունների կամ կարգավորումների նկատմամբ։
Լուծման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է մատակարարի կայքում։
«Կասպերսկու Լաբորատորիա» ընկերության լուծումների վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք գրել՝ info@monttech.am։