VMware Cloud Foundation 9.1.1-ի թողարկումը

VMware Cloud Foundation 9.1.1-ի թողարկմամբ Broadcom-ը ընդլայնում է ժամանակակից մասնավոր ամպային միջավայրի կառավարման հնարավորությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով AI-ին, Kubernetes-ին, ավտոմատացմանը և ենթակառուցվածքի անվտանգությանը:

Հիմնական նոր հնարավորություններից մեկը AI Assistant for VCF-ն է՝ VCF Operations-ում ինտեգրված AI օգնականը։ Այն ադմինիստրատորներին հնարավորություն է տալիս բնական լեզվով փոխգործակցել ենթակառուցվածքի հետ՝ արագացնելով ախտորոշումը, խնդիրների վերլուծությունը և օպերացիոն առաջադրանքների իրականացումը։ Կազմակերպությունները կարող են նաև օգտագործել սեփական կամ նախընտրած LLM մոդելները, այդ թվում՝ Private AI Services-ի միջոցով տեղակայված մոդելները, ինչը թույլ է տալիս կիրառել AI՝ հաշվի առնելով անվտանգության և տվյալների վերահսկման պահանջները։

Զգալիորեն ընդլայնվել են նաև Kubernetes-ի մոնիթորինգի հնարավորությունները։ OpenTelemetry-ի ինտեգրման շնորհիվ VCF Operations-ը հնարավորություն է տալիս VMware vSphere Kubernetes Service-ի համար մետրիկաների հոսքային հավաքագրում՝ մինչև երկու վայրկյան ինտերվալով։ Սա թույլ է տալիս հայտնաբերել կարճատև իրադարձությունները, արտադրողականության խնդիրները և դինամիկ կոնտեյներային միջավայրերում տեղի ունեցող փոփոխությունները, որոնք կարող են աննկատ մնալ ավանդական մոնիթորինգի դեպքում։ Բացի այդ, հասանելի է դարձել Kubernetes կլաստերների կենտրոնացված մոնիթորինգը և առկա Grafana dashboards-ների ներմուծումը։

Թարմացումը նաև ուժեղացնում է նույնականացման, հաշվառման տվյալների և սերտիֆիկատների կառավարումը։ Active Directory-ի և OpenLDAP-ի հետ դինամիկ ինտեգրումը հնարավորություն է տալիս համակարգ մուտք գործելիս անմիջապես ստուգել օգտատերերի խմբային անդամակցության արդիականությունը։ Ընդլայնվել են նաև գաղտնաբառերի կենտրոնացված կառավարման և ենթակառուցվածքի տարբեր բաղադրիչների սերտիֆիկատների կյանքի ցիկլի կառավարման հնարավորությունները։

Մեկ այլ կարևոր ուղղություն - ավտոմատացում։ Ավելի քան 300 կոնֆիգուրացիոն պարամետր հասանելի է VMware Salt-ի միջոցով ծրագրային կառավարման համար, ինչը օգնում է պահպանել կոնֆիգուրացիայի միասնական ստանդարտները և նվազեցնել ձեռքով կատարվող աշխատանքների ծավալը։

Մասնավոր ամպային միջավայր ստեղծող կամ ավելի փոքր ենթակառուցվածք ունեցող կազմակերպությունների համար VCF 9.1.1-ը ներկայացնում է նոր կոմպակտ կոնֆիգուրացիա, որը կարող է մինչև 40%-ով նվազեցնել ռեսուրսների պահանջները։

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել՝ info@monttech.am.

Ավելին VMware Cloud Foundation 9.1.1-ի նոր հնարավորությունների մասին