Microsoft 365 բաժանորդագրությունների գների թարմացումներ 2026 թ․-ի հուլիսի 1-ից
2025 թ․-ի դեկտեմբերի 4-ին Microsoft-ը հայտարարեց Microsoft 365 կոմերցիոն բաժանորդագրությունների անվտանգության և կառավարման հնարավորությունների ընդլայնման մասին, որոնք հասանելի կլինեն 2026 թ․-ից (ավելին կարող եք կարդալ այստեղ՝ Advancing Microsoft 365: New capabilities and pricing update | Microsoft 365 Blog).
Այս լրացուցիչ ֆունկցիաների հետ մեկտեղ, 2026 թ․-ի հուլիսի 1-ից վաճառքների բոլոր տարբերակներով թարմացվելու են այդ բաժանորդագրությունների գները:
| Ընթացիկ գին | Գինը 01.07.2026 հետո | Բարձրացման % | |
|---|---|---|---|
| Business Basic | 83,52 | 97,44 | 17% |
| Business Standard | 174 | 194,88 | 12% |
| Business Premium | 306,24 | 306,24 | 0% |
| Office 365 E1 | 139,2 | 139,2 | 0% |
| Office 365 E3 | 320,16 | 361,92 | 13% |
| Microsoft 365 E3 | 501,12 | 542,88 | 8% |
| Microsoft 365 E5 | 793,44 | 835,2 | 5% |
| Microsoft 365 F1 | 31,32 | 41,76 | 33% |
| Microsoft 365 F3 | 111,36 | 139,2 | 25% |
Գների բարձրացումը կկիրառվի նոր պատվերների և երկարաձգումների վրա՝ սկսած 2026 թ.-ի հուլիսի 1-ից։