

Սեպտեմբերի 11-ին «Կասպերսկու Լաբորատորիա»-ն կանցկացնի աշնանային բիզնես սեզոնի առաջին ուղիղ եթերը։ Թեման՝ կոնտեյներիզմը՝ կայացած երևույթ ռուսական ընկերությունների IT ենթակառուցվածքներում և կոնտեյներային միջավայրերի ու հավելվածների պաշտպանության արդի տեխնոլոգիաները։
«Կասպերսկու Լաբորատորիա»-ի փորձագետները ստուդիայի հյուրերի հետ միասին, կքննարկեն կոնտեյներիզմի տարբեր մոտեցումներ և ուղղություններ, սպառնալիքների լանդշաֆտը և կներկայացնեն Kaspersky Container Security-ի թարմացված տարբերակը՝ բազմաթիվ օգտակար և սպասված հնարավորություններով։