Հարձակվողին պետք չէ ձեր ընկերության ակտիվների ցանկը․ նա ինքն է բացահայտում դրանք։ Թվային վկայագրեր, DNS գրառումներ, ամպային S3 պահոցներ, մոռացված թեստային միջավայրեր և չթարմացված VPN սարքեր՝ այս ամենը կարելի է հայտնաբերել ընդամենը մի քանի րոպեում։
Հրավիրում ենք ձեզ մասնակցելու Qualys-ի վեբինարին, որի ընթացքում ընկերության ենթակառուցվածքին կնայենք հարձակվողի տեսանկյունից, կվերլուծենք տեղեկատվական անվտանգության ամենատարածված կույր գոտիները և կանդրադառնանք հարձակման մակերեսի կառավարման մոտեցումներին։
Վեբինարի օրակարգում՝
- Հետախուզում 15 րոպեում․ ինչպես է հարձակվողը բաց աղբյուրների միջոցով քարտեզագրում ձեր ենթակառուցվածքը։
- Ութ կույր գոտի․ ստվերային ՏՏ, ամպային միջավայրեր, «ժամանակավոր» ծառայություններ, ցանցային պարագծի սարքեր, դուստր ընկերություններ, API-ներ, հաշվի տվյալներ և EoL համակարգեր։
- Սկանավորումից մինչև հարձակման մակերեսի կառավարում․ CTEM մոտեցումը գործնականում։
- Qualys Enterprise TruRisk Platform-ի դեմո ցուցադրություն․ անհայտ ակտիվի հայտնաբերումից մինչև ռիսկի վերացում։
- Բաց երկխոսություն․ Qualys-ի ներկայացուցչի հետ կքննարկենք ձեր հարցերն ու գործնական իրավիճակները։